211652_close_icon
views-count1322 դիտում article-date 18:10 30-12-2020

Թանգարանները բաց կլինեն տոնական օրերին

Ամանորի տոնական օրերին` հունվարի 2-4-ը՝ ժամը` 12:00 18:00, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն իրենց դռները կբացեն այցելուների առջև: Կից ներկայացնում ենք տոնական օրերին աշխատող թանգարանների ցանկը. 1. «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ 2. «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ /Մասնաճյուղեր/ 3. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ 4. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ 5. «Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)» ՊՈԱԿ 6. «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ 7. «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ 8. «Ե. Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ 9. «Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ 10. «Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ 11. «Մ. Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ 12. «Ե. Քոչարի թանգարան» ՊՈԱԿ 13. «Ա. Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ 14. «Ս. Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ 15. «Ավ. Իսահակյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ 16. «Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ 17. «Հրազդանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ 18. «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ 19. «Ն. Ադոնցի անվ. Սիսիանի պատմ. թանգարան» ՊՈԱԿ

Նմանատիպ նյութեր