211652_close_icon
views-count1512 դիտում article-date 12:37 28-12-2018

Տոնական օրերին «Գառնի» եվ «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանները Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն հետևյալ գրաֆիկով. «Գառնի» արգելոց-թանգարան` 2019 թ. հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին, ժամը 10. 00- 16.00-ն «Զվարթնոց» արգելոց-թանգարանը` հունվարի 3-ին, 4-ին և 5-ին, ժամը 12:00-16:00-ն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շնորհավորում է մեր հայրենակիցների և օտարերկրացի հյուրերի Ամանորը և Սուրբ Ծնունդը` մաղթում խաղաղ երկինք, բարեկեցություն:

Նմանատիպ նյութեր