211652_close_icon
views-count4198 դիտում article-date 12:54 30-12-2020

Դեկտեմբերի 29-ի դրությամբ սյունեցի զոհվածների թիվը 169 է, անհայտ կորածներինը՝ 42. մարզպետ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը [url=https://syuniacyerkir.am/anunner-or-haverzhoren-grantsvel-en-syunyats-ashkharhi-parqi-matyanum?fbclid=IwAR2oHzl4BGmN86IR54jvn5E7g61bhqqt1BqumjMGwLXyIWNPT_SFMNGF-Lw]հրապարակել է տվյալներ[/url] արցախյան վերջին պատերազմում զոհված, ինչպես նաև անհայտ կորած սյունեցիների վերաբերյալ: ի եւ Սուրբ Ծննդի շեմին պարտքս եմ համարում առաջին անգամ ամբողջապես հանրայնացնել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված սյունեցիների անունները, որ հայտնի են այսօրվա դրությամբ: Եվ քանի որ այս Ամանորն ու Սուրբ Ծնունդը բացառիկ են՝ իրավիճակի թելադրությամբ, իսկ ավելի ճիշտ ու նախեւառաջ հիշատակի օրեր են լինելու ըստ էության, ապա, նահատակ սյունեցիների անունները հրապարակելու հետ մեկտեղ, աղոթք եմ բարձրացնում առ Աստված՝ նրանց հոգու հանգստության համար: Նաեւ ներողություն եմ խնդրում բոլորից ու յուրաքանչյուրից, որ չկարողացանք նրանց կյանքը փրկել… Ունենք նաեւ անհետ կորածներ. հույս ունեմ, որ հրաշք կկատարվի, եւ նրանք կվերադառնան ողջ… Իսկ պատերազմում վիրավորված մեր տասնյակ հայրենակիցներին` շուտափույթ ապաքինում եւ առողջություն»,- ասել է Սյունիքի մարզպետը և հրապարակել զոհված և անհետ կորած սյուներցիների տվյալները։ Ըստ այդմ՝ դեկտեմբերի 29-ի դրությամբ սյունեցի զոհվածների թիվը 169 է, անհայտ կորածներինը՝ 42: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր