211652_close_icon
views-count75979 դիտում article-date 22:50 29-12-2020

Ոստիկանապետը Հայկ և Նաիրի Սարգսյաններին քրեականի օպերներ չի տրամադրել. եղբայրները դժգոհ են

[url=https://armlur.am/1074810/?fbclid=IwAR3arHKQtwlZ2b52oA_Jk-dYUrSenGpS06IC1TNaUFzGA0hhhF4lyCstxZI]ArmLur.am[/url]-ի հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ նրա եղբայրը ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, դիմել են ՀՀ ոստիականպետ Վահե Ղազարյանին, որպեսզի իրենց անվտանգությունը ապահովելու համար ոստիկան տրամադրեն: Մեզ հասած լուրերով՝ ոստիկանապետը ընդառաջել է նրանց եւ շարքային ոստիկանների է տրամադրել, սակայն Սարգսյան եղբայրներին դուր չի եկել նման մոտեցումը: Նրանք կարծիք են հայտնել, որ ցանկանում են քրեականի օպերները իրենց անվտանգությունը ապահովեն: Ի դեպ, մինչ այժմ ոչ մի պատգամավորի ոստիկան չի տրամադրվել անվտանգությունը ապահովվելու նպատակով:

Նմանատիպ նյութեր