Ճգնաժամը շարունակվում է. ինչ են քննարկել Մարուքյանն ու Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ավարտվեց Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս հանդիպումը, ի տարբերություն Ծառուկյան-Փաշինյան հանդիպմանը, տևեց քիչ ավելի երկար:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքն առաջարկել է, որ վարչապետը տա հրաժարական, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերի կողմից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, երկրի ներքաղաքական կյանքը կայունացնեն և նախապատրաստվեն արտահերթ ընտրությունների:
«Վարչապետն առաջարկում է` ինքը մնա պաշտոնին, և գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք դեմ ենք», - ասաց Մարուքյանը:
[url=https://hraparak.am/post/a35f9313754447df6f306b68de227277?fbclid=IwAR1w9cdsks2-i2AEqfTz-qpHNcZWTOYMBFfOp8_TRWz2E-45T8-us8jEOxY]Hraparak.am[/url]-ի հարցին` որևէ կոմպրոմիսի չեկա՞ն, Մարուքյանն ասաց. «Ես կարող եմ ձևակերպել էսպես` ճգնաժամը շարունակվում է»:
Մանրամասն` տեսանյութում: