Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի դեսպանին
Դեկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Բիբիթալիի Ուրազաևին` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման մեջ ունեցած ներդրման համար և հաջողություններ մաղթեց իր հետագա գործունեության մեջ: