Ղրղզստանի նախագահի թեկնածուն հայտարարել է, որ «երկիրը ղեկավարում են կապիկները»
Ղրղզստանի նախագահի թեկնածու Բակտիբեկ Կալմամատովը երկրի ներկայիս ղեկավարներին անվանել է «կապիկներ», հայտնում է [url=https://eadaily.com/ru/news/2020/12/29/kandidat-v-prezidenty-kirgizii-schitaet-chto-stranoy-pravyat-obezyany?fbclid=IwAR3dGrVknoZ4bv4MiEC8QO092T4lt8iLysYpUDoQX1UtoBrTVBewEArYQnU]eadaily.com[/url] լրատվական գործակալությունը:
Նախագահի թեկնածուն կարծում է, որ, այսպես կոչված, հոկտեմբերյան հեղաշրջումից հետո երկրում տիրում է անօրինականություն, և հանրապետության ներկայիս ղեկավարներին համեմատել է կապիկների հետ: Քաղաքական գործիչը նման հայտարարություն է արել դեկտեմբերի 28-ին հեռուստաբանավեճի ժամանակ:
«Մենք չենք կարող ամբողջ աշխարհից հեռու մնալ և անել այն, ինչ ուզում ենք, մենք քարե դարաշրջանում չենք ապրում: Կարծես թե 20 կապիկներ դուրս են վազել անտառից և կառավարում են երկիրը: Երկրում պետք է օրենք լինի: Այսօր Ազգային անվտանգության պետական կոմիտեն ճնշում է գործադրում Ղրղզստանի Գերագույն դատարանի նախագահի վրա, և ընդհանրապես, Կամչիբեկ Թաշիևին Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնին նշանակելը անօրինական է: Ղրղզստանի Հանրապետության ժամանակավոր նախագահը չի կարող նշանակել Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարին: Երկրում բացարձակ անօրինություն է: Հանցագործներն ավելի արդար են ապրում: Մենք պետք է ամաչենք դրանից», - շեշտել է թեկնածուն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին, անվտանգության ուժերի հետ մի քանի օր առճակատումից հետո, իշխանության է եկել Սադիր Ժապարովը: Այժմ նա մասնակցում է պետության ղեկավարի աթոռի համար պայքարին, իսկ նրա ընկերներն ու գործընկերները զբաղեցնում են կարևոր ղեկավար պաշտոններ. Տալանտ Մամիտովը զբաղեցնում է խորհրդարանի խոսնակի և նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ Կամչիբեկ Տաշիևը՝ Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնը:
Նախագահական ընտրությունները նշանակված են հունվարի 10-ին։