Ճապոնիայի կապիկները «տժժում» են. տեսանյութ
                        Ճապոնիայի Լոպբուրի քաղաքում մակակաների համար իսկական խնջույք են կազմակերպել: Ամեն տարի նոյեմբերի վերջին «Պամգ Սամ Յոտ» հնագույն տաճարի հարեւանությամբ տեղի է ունենում կապիկների հյուրասիրման հանդիսավոր արարողությունը: 
Տեղի բիզնեսմենների հովանավորությամբ կապիկների համար գնում են մրգեր, բանջարեղեններ եւ քաղցրեղեն: Կապիկներն էլ սկսում են խժռել` օգնելով հնագույն տաճարի հանդեպ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելուն:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


