12951 դիտում
20:56 28-12-2020
Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, թուրքերին 10 մլն 500 հազար փամփուշտ է վաճառել, որը ՀՀ բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. yerkir.am
[url=https://www.yerkir.am/news/view/225048.html?fbclid=IwAR3FU_1S_quyZ31kuZuA4pnEB1Jf7oKCHWwIKZuEqxPKnk9tfw9EYTpiwe8]yerkir.am[/url]-ը գրում է. ավշյա հեղափոխությունը խոստացավ պայքարել թալանչիների դեմ, սակայն ոչ մի բան չարվեց, որպեսզի ՀՀ-ի բանակի զենքի գնումների 95 տոկոսը դադարի պատկանել Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին։ Այս մասին ասված է Para.tv-ի հրապարակած ռեպորտաժում։
ՊՆ մոնոպոլիստ Դավիթ Գալստյանը Հայաստանին զենքը մատակարարում է իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Վիրջինյան և Կայմանյան կղզիներում գրանցված։
«Պատրոն Դավիթը չի խորշել առևտուր անել Թուրքիայի և Ղազախստանի հետ։ Փաստաթղթերից մեկում երևում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի Պաշտպանության նախարարությունն է, որին զենք է վաճառել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսթոն էնջիներինգը»։Ղազախական 10 մլն 500 հազար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում։ Մոնոպոլիստ բիզնեսմենը, ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40 տոկոսանոց զեղչից, որն այնուհետև վերածվում է փողի՝ ոչ ԱՊՀ անդամ Թուրքիային վաճառելիս»,-ասված է ռեպորտաժում։
Նշվում է, որ ա ՀՀ-ին և Թուրքիային զենք վաճառողը նույն անձն է, ինչը չի մտահոգում ոչ Նիկոլ Փաշինյանին ու Դավիթ Տոնոյանին, ոչ էլ ԱԱԾ-ին։
Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ ՊՆ-ն թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս հետո անտոկոս 3,5 մլն դոլարանոց վարկ է տրամադրել Գալստյանին պատկանող օֆշորային ընկերությանը, որը մինչ այժմ չի վերադարձվել պետությանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5399 դիտում
09:36 02-02-2021
Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, հայտարարություն է տարածել
5026 դիտում
09:03 11-06-2021
Ինչու ազատ արձակվեց Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն». «Ժողովուրդ»
2284 դիտում
17:12 14-03-2022
Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» գրավի դիմաց ազատ է արձակվել
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը