211652_close_icon
views-count833 դիտում article-date 20:44 28-12-2020

Տարեվերջյան խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2020թ.-ի աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 28-ին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ տեղի է ունեցել այս տարվա վերջին աշխատանքային խորհրդակցությունը՝ կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2020 թ.-ին կատարված աշխատանքները, առանձնացրել այն հիմնախնդիրները, որոնց լուծում կտրվի գալիք տարի: Տեղեկություններ են ներկայացվել հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության տիրույթում գտնվող գործերի, քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների, ՊՈԱԿ-ների վերակազմակերպման և այլ հարցերի շուրջ: Նախարարի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ պատսպարանների հաշվառման և պատշաճ վիճակի բերելու գործընթացը, որի վերաբերյալ մարզային փրկարարական վարչությունները ներկացրել են օպերատիվ տեղեկատվություն: Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր