211652_close_icon
views-count1541 դիտում article-date 13:23 28-12-2020

Իրանի ԱԳ նախարարը զորակցություն է մաղթել հայ ժողովրդին

Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Տեղեկացնում է ԱԳՆ-ն։ Զրույցի ընթացքում քննարկվեցին համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունը հայտնեց Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին: Զրուցակիցներն ընդգծեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա: Վերահաստատվեց երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

Նմանատիպ նյութեր