211652_close_icon
views-count1394 դիտում article-date 21:00 27-12-2020

Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը` ՀՖԿՍՊԻ-ի պատվավոր պրոֆեսոր

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը այսուհետ նաև Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ պատվավոր պրոֆեսոր է: «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհրդի որոշմամբ Արմեն Նազարյանին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում, որը հանդիսավոր կերպով հանձնվել է Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստի ընթացքում: ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժպ Դավիթ Խիթարյանըև Արմեն Նազարյանը փոխանակվեցին հատկանշական նվերներով: Բուհը նվեր ստացավ Արմեն Նազարյանի հեղինակային գիրքը: Մինչ պաշտոնական արարողությունը Նազարյանը և Խիթարյանը հարգանքի տուրք են մատուցել Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած ՀՖԿՍՊԻ ուսանողների և շրջանավարտների հիշատակի անկյունում:

Նմանատիպ նյութեր