Հայաստանում կորոնավիրուսի 485 նոր դեպք է գրանցվել. մահացել է 18 մարդ
                        Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 485–ով և դարձել 157834: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: 
Այս պահին փաստացի բուժում է ստանում 15280 մարդ, կատարվել է 583644 թեստավորում, առողջացել են վարակվածներից 139113-ը։  
Գրանցվել է մահվան 2768 (+16) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել 673։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

