Ստեփանակերտում Ամանորի միջոցառման տոնածառն ու վրաններն ապամոնտաժվել են՝ ժողովրդի պահանջով․ փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Ստեփանակերտում՝ «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի տարածքում նախատեսված է եղել Ամանորի միջոցառում, տեղադրվել է տոնածառ, սակայն այն այսօր ապամոնտաժվել է:
Սոցիալական ցանցերում նշում են՝ Ամանորի միջոցառումն Արցախում նախատեսել է իրականացնել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
[url=https://www.tert.am/am/news/2020/12/25/Stepanakert/3481918?fbclid=IwAR1jNYJS18TgzYDYCHg4AqxdPh91u7X2hiA98nZC0QcJHUEIvPXWBMxmegM]Tert.am[/url]-ը քաղաքապետարանից մեկնաբանություն խնդրեց, թե արդյոք քաղաքային իշխանությունը դրա հետ առնչություն ունի, թե ոչ։ Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի օգնական Մարիամ Սարգսյանը հայտնեց՝ Ստեփանակերտում տեղադրված տոնածառի հետ քաղաքապետարանը ոչ մի առնչություն չունի:
«Տարածքը, որտեղ ինչ-որ բան կազմակերպվել է, հանդիսանում է Valex Garden-ի մասնավոր սեփականությունը: Տոնածառը տեղադրող կազմակերպչական խումբը որևէ տեղեկություն չի տալիս, թե ում պատվերն են իրականացնում, իսկ ապամոնտաժումը ժողովրդի պահանջն է, և ժողովուրդն է ապամոնտաժում: Կազմակերպիչներն ասում են, մեզ ասել են՝ տեղադրեք, մենք տեղադրում ենք, իսկ պատվիրատուն Հայաստանից է, ինչ-որ հասարակական կազմակերպություն»,- ասաց քաղաքապետի օգնականը:
Այս առթիվ գրառում է արել նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը.«Այն միջոցառումը, որին դեմ է մեր ժողովուրդը, չեղարկվում է»:
«Իմ քայլը» հիմնադրամից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, հեռախոսազանգերին չեն պատասխանում:
Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/25/Stepanakert/3481918?fbclid=IwAR1jNYJS18TgzYDYCHg4AqxdPh91u7X2hiA98nZC0QcJHUEIvPXWBMxmegM]Tert.am[/url]-ի