1271 դիտում
15:02 25-12-2020
Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության են եկել Brexit-ից հետո իրենց հարաբերությունների շուրջ
Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը դեկտեմբերի 24-ին ավարտել են Brexit-ից հետո իրենց ապագա հարաբերությունների շուրջ համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Բանակցություններն ավարտվելու մասին հաղորդել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Դաունինգ-սթրիթը:
«Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար և ոլորապտույտ ճանապարհ էր, բայց մենք կարող ենք լավ գործարք ցուցադրել»,- մամուլի ասուլիսում ասել է ֆոն դեր Լյայենը: Մեծ Բրիտանիայում վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ համաձայնության շուրջ ԵՄ-ի հետ բանակցություններն անցել են լավ և Մեծ Բրիտանիային կայունություն են նվիրել:
«Ես հավատում եմ, որ դա լավ գործարք է նաև ամբողջ Եվրամիության համար»,- ասել է վարչապետը: Ձեռք բերված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ կողմերը դրա վավերացում անցկացնեն: Այս հարցում եզրափակչի կետը կդնեն Մեծ Բրիտանիայի խորհրդարանը և Եվրախորհրդարանը: Բրիտանական խորհրդարանը դեկտեմբերի 30-ին քվեարկություն կանցկացնի Եվրամիության հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի օրինագծի շուրջ, հայտարարել է վարչապետ Ջոնսոնը:
Ձեռք բերված համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քվեարկության ժամանակ խոստացել է պաշտպանել նաև Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը. դա դեկտեմբերի 24-ին խոստացել է այս կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը: Գործարքի համաձայնեցված տեքստը նաև ներկայացվելու և ԵՄ-ի խորհրդին, այնուհետև՝ Եվրոպական խորհրդարանին:
Նախքան ԵՄ-ի խորհրդի կողմից քննարկումը, տեքստերի վրա պետք է աշխատեն Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից համաձայնագրի քննարկմանը, ապա, ԵԽ-ի նախագահ Դավիդ Սասոլիի խոսքով, այն այս տարի չի կայանա, քանի որ համաձայնագիրը ձեռք է բերվել վերջին պահին։
Նմանատիպ նյութեր
1049 դիտում
13:36 12-09-2014
Բրյուսելը որդեգրել է Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա սրացման կուրս
1911 դիտում
12:40 27-08-2016
Մեծ Բրիտանիայի վարչապետը կսկսի Brexit-ի գործընթացն առանց խորհրդարանի համաձայնության. ԶԼՄ-ներ
1224 դիտում
12:01 06-10-2014
Լոնդոնն աշխատանք փնտրող ներգաղթյալների համար դարձել է ամենագրավիչ քաղաք. հարցում
Այս բաժնից
1039 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
811 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
886 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ