211652_close_icon
views-count61069 դիտում article-date 23:38 24-12-2020

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են 14-ամյա տղային, ով կասկածվում է «Ռիո Մոլ»-ի մոտ 17-ամյա երիտասարդին դանակահարելու մեջ. հայտնաբերվել է նաև գաղտնի փականով դանակը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են դեկտեմբերի 20-ին Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան 8 հասցեում գտնվող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի մոտ 17-ամյա Գագիկ Վ.-ին դանակահարողի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ Գագիկ Վ.-ի հետ վիճաբանել են Կոտայքի մարզի բնակիչ, 14-ամյա Էրիկ Մ.-ն, Երևանի բնակիչներ, 15-ամյա Արծրուն Ա.-ն և 16-ամյա Ալեքս Հ.-ն: Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Գագիկ Վ.-ին դանակով հարվածել է Էրիկ Մ.-ն: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով դանակը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/22/1174313/]ավելի վաղ [/url]հայտնել էր[color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում դեկտեմբերի 20-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 20:15-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանություն հայտնել էին, որ «հետույքի ձախ շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ վիրավորը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Գագիկ Վ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի մոտից, որտեղ դանակահարվել է դեռևս չպարզված անձի կողմից: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գագիկ Վ.-ն ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր