211652_close_icon
views-count2604 դիտում article-date 13:09 23-12-2020

Նիկոլ Փաշինյանն Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել

Նիկոլ Փաշինյանն Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։ «Խոր ցավով տեղեկացա Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին: Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Անդրեասյանն «Արարատ»-ում և ԽՍՀՄ հավաքականում աչքի է ընկել վարպետությամբ և իր խաղով հիացմունք պատճառել երկրպագուներին: Բարձր գնահատականի է արժանի նաև նրա երկարամյա մարզչական աշխատանքը, ինչի արդյունքում ֆուտբոլային հարուստ գիտելիքներով են օժտվել բազմաթիվ մարզիկներ: Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր երկրպագուներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում»,-ասված է ցավակցական խոսքում:

Նմանատիպ նյութեր