211652_close_icon
views-count111054 դիտում article-date 16:08 21-12-2020

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են «Գոռ» սգո սրահի տնօրենին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 21-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 39-ամյա Ատոմ Բաբաջանյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում Շահումյան գերեզմանատան տարածքում գտնվող «Գոռ» սգո սրահի մոտ դիմակավորված անձը ինքնաձիգի սպառնալիքի տակ իրենից հափշտակություն է կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մինասյանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Բաբաջանյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Գոռ» սգո սրահի տնօրենն է, և ավտոմատով զինված դիմակավորված անձը իրենից հափշտակել է մի քանի հատ բջջային հեռախոս։ Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր