ԱՄՆ-ն գրեթե 40 մլրդ դոլարով ավելացնում է ռազմական բյուջեն
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներն ընդունել են նախագիծը, որով զգալիորեն կրճատվելու է երկրի սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը և գրեթե 40 մլրդ դոլարով ավելացվելու է 2016 թ-ի ռազմական բյուջեն:
Բյուջեի նախագիծը առաջին անգամ վերջին 6 տարիների ընթացում համաձայնեցվել է Սենատի հետ: Սպասվում է, որ Սենատը հաջորդ շաբաթ կքննարկի ծախսերը կրճատելու վերաբերյալ կոնկրետ քայլեր:
Օաբաման ավելի վաղ խոստացել էր, որ վետո է դնելու նախագծի վրա, սակայն աշնանը հանրապետականներն ու դեմոկրատները ստիպված կլինեն փոխզիջման գնալ, այլապես հերթական անգամ կառավարությանը կսպառնա ֆինանսավորման ժամանակավոր դադարեցում: