211652_close_icon
views-count24547 դիտում article-date 13:43 20-12-2020

Եթե մարզերում ճանշինի անգործության հետևանքով մերկասառույց ճանապարհներին տեղի են ունեցել պատահարներ, ապա Երևանում նույնիսկ մաքրվեց Հրազդանի կիրճը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հանրապետությունում տեղացած ձյան պատճառով որոշ ճանապարհներ գտնվում էին բարձիթողի վիճակում, քանի որ ճանապարհն սպասարկող ճանշինի աշխատակիցները չեն բարեհաճել կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի պատճառով էլ որոշ հատվածներում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ: Երևանում վաղ առավոտվանից քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները՝ իր տարբերություն ճանշինների, օպերատիվ սկսել են ճանապարհների՝ ձնից մաքրման աշխատանքներ: Վաղ առավոտվանից անգամ հատուկ տեխնիկայով աղ ու ավազով մշակվում էր ժողովրդին հայտնի՝ Մալականի այգուց միչև Կիևյան կամրջի տակ գտնվող Հրազդանի կիրճը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր