19520 դիտում
21:56 04-01-2015
Ըստ վարորդների, Հրազդանի ճանշինի անգործության հետևանքով՝ Չարենցավան-Հրազդան ճանապարհը պատված է մերկասառույցով. ՃՈ-ն չի հասցնում վթարները ձևակերպի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավան-Հրազդան ավտոմայրուղու մոտ 20կմ հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի մերկասառույցի պատճառով 4 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցների վարորդները չեն կարողանում երթևեկել, մի քանի ավտոմեքենաներն էլ բախվել են իրար, որոշներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին և բաժանարար գոտու ծառերին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բավականին լարված են աշխատում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի1-ին և 2-րդ դասակների աշխատակիցները, դասակի հրամանատար՝ Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վարորդները արդարացիորեն բարձրաձայնում են, որ միայն վթարներից հետո են Հրազդանի ճանշինի աշխատակիցները ժամանել և սկսել աղի և ավազի լցման, ճանապարհի մշակման աշխատանքները:
Իսկ ճանշինի աշխատակիցներն էլ արդարանում էին, թե իրենք վթարված ավտոմեքենաների վարորդներին զգուշացրել են, որ «մի քիչ սպասեք, ճանապարհը մշակենք, նոր շարժվեք»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միակ սփոփանքը այն է, որ վթարների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Սակայն նույն վաշտի հետաքննիչները այդ ցուրտ եղանակին չեն հասցնում սպասարկել վթարները և վթարի վայրից մեկ այլ վթարի վայր մեկնում են ոտքով:
Նախնական տվյալներով TOYOTA LAND CRUISER PRADO մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 550.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 160.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1864 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)