2842 դիտում
13:52 19-12-2020
ՀՀ Զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալների կոչը
ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Մենք՝ ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս, վտագնավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը, գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականության անհրաժեշտությունը, առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով, առանցքային համարելով նոր, պրոֆեսիոնալ, բանիմաց ու քաղաքականապես պատրաստված իշխանությունների ձևավորման հրամայականը, սույն կոչով դիմում ենք մեր հասարակությանն ու իշխանություններին:
Ցավոք, վերջին զարգացումներն ու սանձազերծված պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգության կարևորագույն հատվածի կորստի համար: Մեր Ժողովուրդն ու Բանակը, իրենց ուժերի լարումով կանգնեցին Հայրենիքի պաշտպանության ճակատում ու թիկունքին, սակայն անգրագետ, անփույթ և մեծամիտ իշխանությունները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով: Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպվել ու դրանում ներգրավել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ողջ ներուժը, վերլուծել ու գնահատել ստեղծված իրավիճակը, նախանշել ճշմարիտ ուղիները և արագ ձեռնմուխ լինել դրանց կյանքի կոչմանը:
Այսօր, առավել քան պահանջված է Ազգ-Բանակ սկզբունքի ներքո համախմբվելու և առաջնորդվելու մոտոցումները: Մենք կոչ ենք անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցոր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին: Այդ նպատակով կարևոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը:
Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջև ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, և պետք է անհապաղ հրաժարական տան: Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, և պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի: Ստեղծված իրավիճակում, մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ, պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգության: Սա է օրվա հրամայականը:
Սեյրան Օհանյան – ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ,
Յուրի Խաչատուրով – ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ
Մովսես Հակոբյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ
Միքայել Գրիգորյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Հայկ Քոթանջյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Լևոն Մնացականյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Արշավիր Ղարամյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Ալիկ Միրզաբեկյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ
Սամվել Կարապետյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Արմեն Ղահրամանյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Վլադիկ Հովհաննիսյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Վյաչեսլավ Դանիելյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Վալերի Գրիգորյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր
Աշոտ Պետրոսյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր»:
Նմանատիպ նյութեր
6729 դիտում
10:08 03-05-2016
Կոմանդոսը պաշտոնաթող գեներալների ու փորձագետների հետ նոր մարմին է ստեղծում. «Ժամանակ»
10618 դիտում
22:50 19-12-2020
Գեներալ Ապրիամովը միացել է Կառավարության հրաժարականը պահանջող պաշտոնաթող գեներալների կոչին. 168.am
12086 դիտում
13:57 05-02-2017
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին
Այս բաժնից
1564 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ