Կոմանդոսը պաշտոնաթող գեներալների ու փորձագետների հետ նոր մարմին է ստեղծում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին և երեկ տեղի է ունեցել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հանդիպումը մի շարք պաշտոնաթող գեներալների և ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադեւոսյանի կոչով:
Հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի և ՀՀ սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չհաղորդեցին՝ նշելով, որ հարկ եղած ժամանակ հանդես կգան հայտարարությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]