2507 դիտում
02:14 19-12-2020
Արցախի ԱԱԾ-ն պետք է իրավական ճանապարհներ փնտրի ժողովրդի զինված լինելը օրենքով սահմանելու համար. Տիգրան Աբրահամյան
Արցախի ԱԱԾ-ն՝ ելնելով իր սպեցիֆիկայից, գործառույթներից եւ ստեղծված իրադրությունից, պետք է իրավական ճանապարհներ փնտրի ժողովրդի զինված լինելը օրենքով սահմանելու համար, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի Արցախցին զգում է դրա կարիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Մինչեւ ադրբեջանական զինվորական շարասյունն անցնում է Ստեփանակերտով, ավելի կոնկրետ՝ Մազի կամուրջով Շուշի բարձրանում, Արցախի ԱԱԾ-ն զուգահեռ հաղորդագրություն տարածեց՝ կոչ անելով արցախցիներին, որպեսզի պատերազմի ընթացքում ստացած զենքերը հանձնեն։ Հակառակ պարագայում սպառնաց... արդեն կարեւոր չէ թե ինչով։
Ադրբեջանական տեսանյութը պատիս չեմ դնում, որովհետեւ մեքենայում գտնվողները հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում, բայց այլ բանի մասին էի ուզում խոսել։
ԱԱԾ-ի հայտարարությունը, այսպես ասեմ, դասական պայմաններում կհասկանայի, իսկ հիմա չէ։
Հատկապես այն ինչ տեսանք Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերի, Շուշիի շրջանի տարբեր գյուղերի դեպքում, էլ չեմ ասում Ադրբեջանի ափի մեջ գտնվող Արցախի մասին, ապա այս հայտարարությունը իրավիճակին համահունչ չէ։
Արցախի ԱԱԾ-ն՝ ելնելով իր սպեցիֆիկայից, գործառույթներից եւ ստեղծված իրադրությունից, պետք է իրավական ճանապարհներ փնտրի ժողովրդի զինված լինելը օրենքով սահմանելու համար, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի Արցախցին զգում է դրա կարիքը։ Թեկուզ սահմանափակումներով։
Իսկ կարիքը կա եւ եթե ԱԱԾ-ն հանրային տրամադրություններին չի տիրապետում՝ շատ ավելի վատ, իսկ եթե տիրապետելով է նման հապճեպ քայլերի գնում, դա արդեն այլ բնույթի մտահոգություններ է առաջացնում։
Կրկնում եմ՝ շտապողականությունը ընդհանրապես հասկանալի չէ»,- գրել է նա։
Նմանատիպ նյութեր
4224 դիտում
23:28 09-03-2020
«Կառավարիչ լինելը՝ «իշխան», «փաշա» լինելը չէ». Արցախի նախագահի թեկնածու. Aravot.am
1471 դիտում
11:15 15-07-2024
Այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս բաց ճանապարհներ պետք է ստանար․ Տիգրան Աբրահամյան
2850 դիտում
18:33 18-01-2016
Նիկիտա Սիմոնյան. Մովսիսյանն իր մեջ պետք է փնտրի իր վատ խաղի պատճառները
Այս բաժնից
724 դիտում
10:12 17-01-2025
Երևան-Արմավիր ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. Տաշիրում և Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է
919 դիտում
10:10 17-01-2025
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան Աբրահամյան