Նիկիտա Սիմոնյան. Մովսիսյանն իր մեջ պետք է փնտրի իր վատ խաղի պատճառները
Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը «Սպարտակից» «Ռեալ Սոլթ Լեյք»:
«Ինչպես մեկնարկեց Մովսիսյանն ու ինչպես ավարտեց. դրանք երկու մեծ տարբերություն են: Լրագրողներն էլ են մեղավոր: Առաջին խաղում, որտեղ նա երեք գոլ խփեց, այնպիսի աղմուկ բարձրացավ: Ես դեռ այն ժամանակ էի ասում, որ պետք չէ շտապել:
Իհարկե, այս տեղափոխությունը օպտիմալ որոշում էր բոլոր կողմերի համար: Վերջին խաղում Մովսիսյանը խաղադաշտում էր 30 րոպե, որից ակտիվ էր ընդամենը 5 րոպե:
Կարծում եմ, պատճառը ինքն իր հանդեպ պահանջկոտության նվազեցման մեջ էր: Պատճառները նա առաջին հերթին իր մեջ պետք է փնտրի, այլ ոչ թե` ուրիշ տեղ», ասել է Սիմոնյանը: