211652_close_icon
views-count1136 դիտում article-date 15:58 17-12-2020

Արա Այվազյանը հանդիպեց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Սոֆի Վիլմեսի հետ

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Սոֆի Վիլմեսի հետ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության առավել ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր: Որպես առաջնահերթություն ընդգծվեցին առևտրատնտեսական, ներդրումային ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը: Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրեց Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, որոնք ուղղված են նախևառաջ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրմանը: Այս համատեքստում ԱԳ նախարարները առանձնահատուկ ընդգծեցին միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵՄ երկրների ուղիղ ներգրավվածության կարևորությունը: Զրուցակիցներն առանձնահատուկ կարևորեցին խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նմանատիպ նյութեր