2004 դիտում
13:51 17-12-2020
Հին Շենում որոշակի լարվածություն եղել է, այս պահին խնդիրն ամբողջապես հանգուցալուծված չէ. Տիգրան Ավինյան
Հին Շենում որոշակի լարվածություն եղել է, այս պահի դրությամբ հանգուցալուծված չէ խնդիրը: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց նիստը վարող, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է, ամբողջապես հանգուցալուծված չէ խնդիրը, բայց այդ հատվածում տեղակայված են նաև ռուս խաղաղապահ զորքերը, և ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներում Հին Շենի հետ կապված հարցերում կունենանք վերջնական լուծում»,-ասաց նա
Անդրադառնալով Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքներին՝ նա ասաց, որ պաշտպանության նախարարը գտնվում է Սյունիքում, սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ մշտական կապի մեջ են, և մարզպետը աշխատանք է տանում սահմանապահ ծառայության գործընկերների և ՊՆ գործընկերների հետ:
«Այս պահին սահմանապահ զորքերը և ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով։ Խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից՝ նշեմ, որ ՀՀ սահմանները բնականաբար ամուր են և մեր ԶՈւ-ի կողմից վերահսկելի են»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
14:17 17-12-2020
Հին Շենում որոշակի լարվածություն եղել է, այս պահին խնդիրն ամբողջապես հանգուցալուծված չէ. Տիգրան Ավինյան
15668 դիտում
19:08 24-10-2017
Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա. Լևոն Մնացականյան
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
904 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը