211652_close_icon
views-count116805 դիտում article-date 11:32 17-12-2020

Առեղծվածային դեպք Երևանում․ «Թոխմախի» գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ հայտնաբերվել են տղամարդու դիեր

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 15-ին «Թոխմախի» գերեզմանատան տարածքում հայտնաբերված դիերի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների 42 խումբը կանչով մեկնել է «Թոխմախի» գերեզմանատուն, որտեղ գլխավոր մուտքի մոտ, շինությունում հայտանբերել են 2 տղամարդու դի։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածներն են՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հակոբ Գարսոյանը և մշտական բնակության վայր չունեցող 43-ամյա Ռոբերտ Սահակյանը։ Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր