211652_close_icon
views-count25561 դիտում article-date 23:11 15-12-2020

«Նիկոլը իր թիմով, սխալ տեղեկատվությամբ ավելի շատ մարդ է սպանել, ավելի շատ զինվորի է մատաղ արել, քան որևէ թուրքական զինտեխնիկա». Արթուր Խաչենց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am

Արցախցի երգիչ-երգահան Արթուր Խաչենցը, ով մասնակցել է ապրիլյան պատերազմին, արցախյան վերջին պատերազմին ևս առաջին օրվանից մինչև վերջին օրը մասնակցել է և իր «Գինի լից» երգի հայտնի տեսանյութով դարձել պատերազմի սիմվոլներից: [url=https://168.am/2020/12/15/1428978.html?fbclid=IwAR1Bjs3z8PighQmOWDpRoWnXX_M6eCxHAqTVdOzOyLh63Av8kGz-cyqfFz0]168TV-[/url]ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա մանրամասներ ներկայացրեց պատերազմի ընթացքի, Հադրութի անկման, պատերազմի ընթացքում եղած խնդիրների մասին: «Հոկտեմբերի 7-10-ն ընկած ժամանակահատվածում թուրքերը անտառներով Ջաբրայիլից (Ջրական) դեպի Հադրութ զորք բերեցին, Հադրութը պաշարեցին: Առաջին «հրադադարի» ժամանակ, որը պիտի լիներ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, արդեն դրանից մեկ ժամ առաջ թուրքերը անմիջապես սկսեցին ոչ հեռահար կրակներով պաշարել և վերցնել մնացած կարևոր բոլոր կետերը: Ես այդ օրերին չարչարվում էի, որ կապ ունենայի և հասկանայի, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում, որովհետև ռացիայիս միջոցով ժամը մեկ ռադիո էի լսում և գիտեի՝ ինչ ինֆորմացիա են փոխանցում, ինչ է բլբլում Արծրուն Հովհաննիսյանը: Հոկտեմբերի 12-ին խոսեցի, ասացի՝ ինչո՞ւ եք լռում այս ամենի մասին, որ Հադրութն արդեն չկա, Հադրութը պաշարված է, այնտեղ հայ չկա, թուրքերը ամբողջությամբ վերցրել են, բայց կեղծ ինֆորմացիաներ էին տարածում, թե Հադրութը մեր վերահսկողության տակ է: Երբ այդ մասին գրեցի, որ մեզ ծաղրածուներ պետք չեն, պետք է զորք, հեղինակություն ունեցող առաջնորդներ, Մոնթեի նման մարդիկ, ովքեր, էլի հետ կգնանք 30 տարի առաջ, Արցախյան ազատամարտի նման կամավորական ջոկատներ կկազմավորենք և գոնե այդ ուժերով կփորձենք, քանի որ դաշտում զինտեխնիկա չէր մնացել, ինչ էլ կար՝ նահանջի հրաման էին տալիս, իսկ հրաման տվողները չէիր իմանում՝ բանակի հրամանատա՞ր է, թե՞ թուրք, որը սպանել, վերցրել է այդ ռացիան: Այդ՝ օրերով անտարբերությունը թե՛ պետության, թե՛ բանակի, թե՛ կառավարության, թե՛ բոլորի կողմից, այնտեղի զինվորին ստիպեց, որ նահանջեն: Երբ հրամանատարին հարցնում էիր՝ ինչու ես զորքդ, զինտեխնիկադ, մի անգամ արկ չկրակելով՝ թողնում-հեռանում, ասում էր՝ ես հրաման եմ կատարում: Երբ այդ մասին չխոսվեց, ես Ֆեյսբուքում պոստ արեցի, ԱԱԾ-ն միանգամից ջնջեց: Ես չեմ ջնջել իմ գրառումը, ԱԱԾ-ի կողմից է հեռացվել»,- պարզաբանեց Արթուր Խաչենցը: Նա ընդգծեց՝ Արծրուն Հովհաննիսյանն ընդամենը դերակատար է, որին, Խաչենցի խոսքով՝ ինչ տեքստ տալիս էին, այդպես էլ «երգում» էր. «Նա ՊՆ մամուլի բաժնի հետ կապ չուներ, բայց չգիտես ինչու՝ մեր ներկայիս ղեկավարները որոշեցին, որ նախորդ իրավիճակներից ելնելով՝ ինքը կարող է խոսել և ինքը պետք է ներկայացնի, ու ես հիմա զարմանում եմ՝ իրենք ի՞նչ երեսով են դրսում երևում կամ Հայաստանում ապրում: Ալիևը ավելի ճիշտ բաներ էր ասում, քան Նիկոլ Փաշինյանը, նա տղամարդավարի ինչ ասում՝ անում էր, իսկ մենք այնտեղ լքված, անտարբերության մատնված, միայնակ՝ խաղաղ բնակիչերով, կամավորներով, որոշ զինվորներով մնացած մի քանի ջոկատներ էինք, ովքեր ամեն ինչ անում էին, որպեսզի եղանակ փոխեին՝ կյանքի գնով»: Մանրամասներն՝ [url=https://https://168.am/2020/12/15/1428978.html?fbclid=IwAR1Bjs3z8PighQmOWDpRoWnXX_M6eCxHAqTVdOzOyLh63Av8kGz-cyqfFz0]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր