211652_close_icon
views-count5272 դիտում article-date 23:00 14-12-2020

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերի. Ավինյան

Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է: Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանը և Բաքուն երկուշաբթի սկսել են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, գործընթացն ընթանում է ռուս խաղաղապահների մասնակցությամբ: Գերիների ու պատանդների փոխանակման շրջանակում Ադրբեջանին են հանձնվել նաև Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը:

Նմանատիպ նյութեր