211652_close_icon
views-count5152 դիտում article-date 18:45 14-12-2020

Շուշիի շրջանի Հին Շեն գյուղը այս պահին ադրբեջանական շրջափակման մեջ է, բնակիչները գյուղում են. համայնքի ղեկավար

Շուշիի շրջանի Հին շեն գյուղը ադրբեջանական շրջափակման մեջ է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/12/14/Shushi/3470934?__cf_chl_jschl_tk__=4ab80de4594bab73a94f4d7ae46ab1c199aac8ca-1607955841-0-AXMsaNlyCfLm0gNpTrJHnAbfyKD95vs9yFV7FN9pldBHaZsg5y_OLliZ1EsyeNH1JWXw7Gd4FJZBZJRksvSQ0yh6zqfg2P2D-WkDWyENyWO8623cErJkPrUHah2k6FW9Ue4Ev32qSD83JyOiwKdDbvZh0jkBGn7S4Rm3_4dmCmzeauAzsps1Jcsj_5NLNuSzNEtoKi5Yqk7GmVNpoolnaOndg-YH8uv7lx3TozWOj5S89iMGWq_ES9smeWPcl5tBtyHwziqOKj7aKgYDQlvJtrh6zJ6nEl483HsW_FtDdnW9XJkt01lm4TRwIYm6xj9Kq3krWaBTX3cTxbUs_KLp08bSKXMg3YXRzabXHC9qxKqZ]Tert.am[/url]-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանից: Սամվել Սարգսյանը նշեց, որ գյուղի բնակչները հիմա գյուղում են, անվտանգությունն ապահովվում է: Հարցին, թե ինչ տեղեկություն կա գյուղը հանձնելու կամ չհանձնելու մասին, Սարգսյանը պատասխանեց. «Գնացեք, Նիկոլ Փաշինյանին հարցրեք»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: Փաստաթղթով՝ հանձնվող տարածքների մեջ Հին Շենը չի եղել և ըստ ռուս խաղաղապահների քարտեզի՝ այն ի սկզբանե նրանց վերահոսկողության գոտու մեջ էր նշվում:

Նմանատիպ նյութեր