211652_close_icon
views-count50699 դիտում article-date 13:18 14-12-2020

Արտակարգ դեպք Երևանում․ Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու՝ ծառից կախված դի

Այսօր, դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը։ Փրկարարները ծառից իջեցրել են դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ա․-ն էր։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում գրված է եղել, որ իր կատարած այս քայլի մեջ որևէ մեկին չմեղադրեն։ Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր