3153 դիտում
15:18 13-12-2020
«Փաշինյանը փողոցի պատահական անցորդ է համարում ցանկացած մեկի, ով իր փոխարեն կարող էր ստանձնել վարչապետի պաշտոնը». Կարեն Մեժլումյան
Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վերջին 2-3 շաբաթներին փորձում եմ հնարավորինս քիչ հետևել լուրերին ու չգրել, բայց այնուամենայնիվ անդրադառնամ մեր երկրի թիվ 1 թեմային` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
Այն, ինչ արտաքին քաղաքականության բնագավառում Փաշինյանի ղեկավարությամբ սկսվեց ու նրա գերագույն հրամանատարությամբ պատերազմի դաշտում ավարտվեց (վերջը դեռ չի երևում), մեր ազագի մեծագույն կորուստներից ու դժբախտություններից է` տարածքների, մարդկային կյանքերի ու բարոյահոգեբանական անկման համադրությամբ:
Էդքանից հետո Փաշինյանը հրաժարական չտվեց, որպեսզի Ազգային ժողովում իր թիմը նոր վարչապետ ընտրի, այլ` իր մասին հոգնակիով հայտարարեց. «Աթոռից չենք կառչելու, բայց չենք կարող ժողովրդի իշխանությունը հանձնել փողոցում պատահական անցորդի»: Ակնհայտ է, որ Փաշինյանը փողոցի պատահական անցորդ է համարում ցանկացած մեկի, ով իր փոխարեն կարող էր ստանձնել վարչապետի պաշտոնը, այդ թվում` իր հետ փողոցում քայլած իր կուսակիցներին:
Հ.Գ. Եթե առարկեք, ասելով, որ պատահական անցորդ ասելով Փաշինյանը նկատի ունի իր հրաժարականը պահանջող 17 կուսակցություններին, ապա կասեմ, որ սխալվում եք, քանի որ իրականում Փաշինյանի համար դժվար է հրաժարվել կառավարական առանձնատուն` պալատի կոմֆորտից ու մյուս բարիքներից, հակառակ դեպքում նա ու իր կառավարությունը հրաժարական կտային ու ԱԺ-ն նոր կառավարություն կձևավորեր: Համենյան դեպս, այդպես կաներ ցանկացած ողջամիտ ու աթոռին չկառչած մեկը»:
Նմանատիպ նյութեր
19930 դիտում
14:42 24-02-2018
Ցանկացած անակնկալ օր ու պատարագ չի ճանաչում. վարդերի համատարած նվիրում՝ անցորդ կանանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2090 դիտում
22:32 24-07-2019
Թերեզա Մեյը պաշտոնապես լքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, Բորիս Ջոնսոնը՝ ստանձնել
Այս բաժնից
1105 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
946 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը