Բրունու Ֆերնանդեշը՝ ԱՊԼ-ի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է ԱՊԼ-ի նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող: Պորտուգալացին 4 խաղում դարձել 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: 26-ամյա ֆուտբոլիստը ամսվա լավագույն խաղացող է ճանաչվում արդեն 3-րդ անգամ:
Վերջին 4 տարում ոչ ոք օրացուցային մեկ տարվա ընթացքում ավելի շատ չի ճանաչվել ամսվա լավագույն խաղացող, քան՝ Ֆերնանդեշը:
2017 թվականից ի վեր Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և Հարի Քեյնը («Տոտենհեմ») նույնպես 3 անգամ էին մրցանակին արժանացել:
Իսկ ԱՊԼ-ի ողջ պատմության ընթացքում միայն 12 խաղացող են ավելի շատ մրցանակը ստացել, քան՝ Բրունուն. Սերխիո Ագուերոն՝ 7 անգամ, Սթիվեն Ջերարդը՝ 6, Հարի Քեյնը՝ 6, Ռոբին վան Պերսին՝ 5, Ուեյն Ռունին՝ 5, Դենիս Բերգկամպը՝ 4, Կրիշտիանու Ռոնալդուն՝ 4, Թիերի Անրին՝ 4, Ֆրանկ Լեմպարդը՝ 4, Փոլ Սքոուլզը՝ 4, Ալան Շիրեր՝ 4 և Ջեյմի Վարդին՝ 4: