Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Փետրվարին կայացած երեք խաղում 25-ամյա պորտուգալացին դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Բացի Ֆերնանդեշից, մրցանակին հավակնում էին նաև «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն, «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, «Էվերթոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, «Վուլվերհեմթփոնի» պաշտպան Մեթ Դոհերթին և «Բերնլիի» դարպասապահ Նիկ Պոուպը:
Հիշեցնենք, որ հունվարին մրցանակը ստացել էր «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն: