211652_close_icon
views-count2982 դիտում article-date 11:37 11-12-2020

Վրաստանում երկրաշարժ Է տեղի ունեցել Բորժոմ քաղաքի մերձակայքում

Դեկտեմբերի 10-ի երեկոյան 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավարևմտյան Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Այդ մասին հաղորդել է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը: Սեյսմոլոգների տեղեկատվության համաձայն, ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 22:53-ին, Բորժոմ քաղաքից 12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: Նշվում է, որ երկրաշարժի կենտրոնը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:

Նմանատիպ նյութեր