211652_close_icon
views-count10140 դիտում article-date 23:02 14-09-2022

Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր. համայնքի ղեկավարի տեղակալ

news.am-ը գրում է. Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը։

Խաչատրյանը հայտնել է, որ քաղաքի ներսում իրավիճակը գտնվում է օպերատիվ հսկողության տակ. «Ունենք հերթապահություն թե Ոստիկանության, թե տեղի բնակչության կողմից»։

Համայնքի ղեկավարի տեղակալն ասել է, որ Ջերմուկ քաղաքի տարածքի ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել. «Կեչուտ գյուղում վնասվել է հին առանձնատուն, որտեղ մարդիկ չեն բնակվում։ Ջերմուկ քաղաքում վնասվել է մեկ առանձնատան տանիքային հատվածը եւ թեթեւակի վնասներ է հասցվել Ջերմուկ քաղաքի գերեզմանատանը, որտեղ որ կրակոցներ են եղել։ Ծեծերը, կանայք, երեխաները տարհանվել են, տեղափոխվել են Վայք եւ Եղեգնաձոր։ Տեղում են այն բնակիչները, որոնք ծառայություն են կատարում քաղաքի տարածքում»։

Անվտանգության նկատառումներից ելնելով Ջերմուկ քաղաքում անջատված է լուսավորությունը։

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունն այս հարցազրույցը եթեր է հեռարձակել ժամը 21։30-ին, իսկ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ժամը 20։00-ի դրությամբ բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։

Նմանատիպ նյութեր