Հրապարակվել է Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը
ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի Հանրապետության հսկողության տակ անցած՝ Արցախի Հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 23-ին արդեն մեկ անգամ հրապարակել էր այս բնակավայրերի ցանկը։ Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարության հրապարակած ցանկը տարբերվում է ՀՀ կառավարության հրապարակած ցանկից։
Ադրբեջանի Հանրապետության հսկողության տակ անցած՝ Արցախի Հանրապետության համայնքների և բնակավայրերի թարմացված ցանկին կարող եք ծանոթանալ ստորև։
[img]https://st0.shamshyan.com/editor/0828950001607535516512737.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0304795001607535517268206.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0694599001607535517448247.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0911841001607535517955963.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0087743001607535518263300.jpg[/img]