211652_close_icon

«Փրկենք մեր հայրենիքը». Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ ԱԺ-ի դիմաց․ ՈՂԻՂ

views-count2825 դիտում article-date 16:41 09-12-2020
ԱԺ-ի դիմաց Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաք են անում։ Նրանք վանկարկում են «Նիկոլ դավաճան, հեռացիր», «Հայաստանն առանց Նիկոլի»։ Նշենք, որ քաղաքացիներն այսօր Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ էին անում Երևանում։ Նրանք պարբերաբար փակում էին Երևանի տարբեր փողոցներ։ Ոստիկանությունն էլ բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Նշենք, որ երեկ՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։ Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/09/rally/3465719]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր