211652_close_icon
views-count1833 դիտում article-date 15:29 09-12-2020

ԱԺ-ի մոտ կայանալիք հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունն ահռելի ուժեր է կուտակել Դեմիրճյան փողոցում․ NEWS.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ժամը 16:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ-ի մոտ կայանալիք հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունն ահռելի ուժեր է կուտակել Դեմիրճյան փողոցում: Գրում է [url=https://news.am/arm/news/617913.html?fbclid=IwAR3HnP8SqHwsY2XY-5076eu-ErFi2Gl1fO_7o1XXyhELd4VrIhZdYM9Elc0]NEWS.am[/url]-ը։ Հիշեցնենք, որ նախօրեին «Հայրենիքի փրկության շարժումը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է. «Սիրելի' հայրենակիցներ, անսալով Հայրենիքի փրկության շարժման կոչին՝ ՀՀ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ այսօր խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացրել Հայաստանի ողջ տարածքում։ Վաղը շարունակում ենք նույն կերպ։ Նույն ոգով։ Նույն վճռականությամբ։ Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին։ Միասին փրկենք մեր Հայրենիքը»: Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/617913.html?fbclid=IwAR3HnP8SqHwsY2XY-5076eu-ErFi2Gl1fO_7o1XXyhELd4VrIhZdYM9Elc0]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր