Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտական տարածքներում տեղի կունենա չպայթած զենք-զինամթերքի ոչնչացում. Արցախի ԱԻՊԾ
Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտական տարածքներում տեղի կունենա չպայթած զենք-զինամթերքի ոչնչացում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
Խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Հարցերի դեպքում զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն։