211652_close_icon
views-count85319 դիտում article-date 20:39 05-12-2020

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արագածոտնի մարզում գտնվող «Տնաշին-Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող քարհանքում

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, դեկտեմբերի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղի վարչական տարածքում գտնվող «Տնաշին-Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող քարհանք են մտել դիմակավորված 3 անհայտ անձինք և մահակի նմանվող առարկայով հարվածել Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Գևորգ Տ.-ին, այնուհետև նրա վրա են պահել ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավենով կապել ձեռքերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված անձինք քարհանքից գողացել են քարհատ հաստոցները սնուցող մոտ 400 մետր մալուխ և դիմել փախուստի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանը, ոստիկանության Թալինի բաժնի պետ Վահան Ասոյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանը, պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանը: Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր