5179 դիտում
19:49 05-12-2020
Հովհաննես Շահինյան. Նախաքննական մարմնին հայտնի է իմ գտնվելու տեղը, ես հասանելի եմ ու պատրաստ պատասխանել իրենց հուզող հարցերին
Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը՝ արձագանքելով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշմանը, հանդես է եկել հայտարարությամբ:
«Օրերս ինձ հայտնի դարձավ, որ Ոստիկանության հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության քննիչները հետախուզում են հայտարարել իմ նկատմամբ, և սա՝ այն դեպքում, երբ վերջին 10 տարին մշտապես հաճախակի բացակայել եմ երկրից և երբևէ երկիր մուտք ու ելքի հետ կապված խնդիր չեմ ունեցել:
Հստակ կարող եմ արձանագրել, որ սա քաղաքական հետապնդում է իմ քաղաքական հայացքների ու իմ պայքարի վեկտորների՝ իշխանությունների համար ոչ ցանկալի կողմով ուղղվելու համար:
Իշխանությունների՝ իմ անձի շուրջ «հետաքրքրությունն» առաջացել է այն ժամանակ, երբ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պայքար սկսեցի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար:
Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում իմ՝ Հայաստանում գտնված ժամանակ ամեն անգամ պարտադիր ներկայացել եմ նախաքննական մարմնին, բացատրություն չեմ տվել, հիմնավորումներ չեմ լսել:
Շուրջ 1.5 տարվա ընթացքում նախաքննական 3 մարմին է փոխվել իմ գործով՝ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) և ՀԿԳ վարչություն: Օրերս փոխվել է նաև հերթական քննիչը: Ինչևէ:
Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ նախաքննական մարմնին հայտնի է իմ գտնվելու տեղը, հեռախոսահամարը, ես մշտապես հասանելի եմ ու պատրաստ պատասխանել իրենց հուզող բոլոր հարցերին: Ավելին, ինձ առաջարկվել է վաղեմության հիմքով կարճել քրեական գործը, ինչից հրաժարվել եմ՝ պնդելով, որ գործի քննությունը հասնի ավարտին:
ՀՀ դեռևս գործող իշխանություններին ուզում եմ տեղեկացնել, որ այս քաղաքական հետապնդումներն անօգուտ են. պայքարել եմ և հետայսու ևս պայքարելու եմ իմ համոզմունքների ու սկզբունքների համար:
Հարգանքով՝ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան»։
Նմանատիպ նյութեր
1439 դիտում
14:34 22-01-2014
Հինգշաբթի Սնոուդենը պատրաստ է ինտերնետով պատասխանել բոլոր հուզող հարցերին
2420 դիտում
15:22 27-02-2015
Նախաքննական մարմնին ևս 1 ամիս ժամանակ տրվեց ապացույց «ստեղծագործելու» համար
Այս բաժնից
793 դիտում
18:23 06-01-2025
Ջերմուկից 22 կմ հյուսիս-արևմուտք 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
760 դիտում
17:51 06-01-2025
Ապարանում և Արթիկում մառախուղ է, ավտոճանապարհները մշակվում են աղ ու ավազով
820 դիտում
17:31 06-01-2025
Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել