211652_close_icon
views-count4747 դիտում article-date 18:48 05-12-2020

Արթուր Վանեցյան. Փաշինյանին ոչ միայն իրավապահ ուժերը, այլեւ պետական համակարգը չի ենթարկվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Հայաստանում Նիկոլ Փաշինյանին ոչ միայն իրավապահ ուժերը, այլեւ պետական համակարգը, պետական կառույցները չեն ենթարկվում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, «Հայրենիքի փրկության շարժումը» համազգային հանրահավաքից, այնուհետեւ դրան հաջորդած երթից հետո ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/617298.html]News.am[/url]-ը: «Ոստիկաններն իրականացնում են իրենց աշխատանքը, ապահովում են մեր բոլորիս անվտանգությունը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի»,-ասաց նա: Վանեցյանի խոսքով` ընդդիմությունը պատասխան տվեց ամենաշատ կրկնվող հարցին, որ եթե գնա Նիկոլ Փաշինյանը, ով գա, եւ այսօր ներկայացրեց վարչապետի իրենց թեկնածուին: «Ուստի եթե Նիկոլ Փաշինյանը եթե ունի մի փոքր պարտքի զգացում դեպի հայրենիքը, մի փոքր պետության եւ պետականության զգացում, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը, չկառչի իր պաշտոնից եւ թույլ տա` կարող մարդիկ այս ծանր իրավիճակում իրենց վրա վերցնեն այս ծանր պատասխանատվությունը եւ լուծել այն»,-ասաց նա: Վանեցյանը նշեց, որ անցումային կառավարության ձեւավորումից մեկ տարի անց բոլոր քաղաքական ուժերը պետք է հավասար պայմաններով մասնակցեն ընտրությունների: «Գործող վարչապետը չպետք է մասնակցի ընտրություններին, կամ սատարի որեւէ քաղաքական ուժի, այլ իր նպատակը պետք է լինի ազատ, արդար ընտրությունների կազմակերպումը»,- հավելեց նա: Վանեցյանը, հարցին, թե տեղյակ է Փաշինյանի այսօրվա արդարացումների մասին, ասաց, որ այլեւս չի կարողանում նայել նրա լայվերը, օրվա վերջում ծանոթանում է բովանդակությանը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր