211652_close_icon

ԱԱ. Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը

views-count6277 դիտում article-date 18:59 10-08-2017
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը: Ինչպես մարզիչն ավելի վաղ տեղեկացրել էր ՀԱՕԿ լրատվականին՝ տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցի հինգ ազատոճային: Թիմում ընդգրկվել են՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոևը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ): Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում:

Նմանատիպ նյութեր