1492 դիտում
12:58 04-12-2020
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Զրույցը տեղի է ունեցել միջազգային արդի հարցերի լայն շրջանակի շուրջ: Քննարկվել են COVID-19 համաճարակին ՄԱԿ-ի համակարգի արձագանքմանը վերաբերող հարցեր:
Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Զորւցակիցները դիտարկել են ՄԱԿ-ի համակարգի հնարավորությունները՝ աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը ՝ համագործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի խաղաղապահների հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳ ղեկավարը կարծիքներ են փոխանակել նաև Եմենում, Լիբիայում, ընդհանուր Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2554 դիտում
23:36 27-09-2021
ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտությանը վերաբերող չլուծված խնդիրների լուծմանը
2875 դիտում
20:00 02-05-2017
Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր
Այս բաժնից
634 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
769 դիտում
13:17 21-12-2024
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածում է Կազանի բնակելի համալիրին
574 դիտում
12:46 21-12-2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին