Ադրբեջանն առաջին թվային տվյալներն է հրապարակել պատերազմում իր ունեցած կորուստների վերաբերյալ
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, ըստ պաշտոնական տվյալների` ադրբեջանական կողմն ունեցել է մարդուժի 2783 կորուստ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Գրում է [url=https://ria.ru/20201203/pogibshie-1587496363.html]ria․ru[/url]-ն։
«Զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող»,- ասված է հաղորդագրությունում: