3241 դիտում
09:18 03-12-2020
Ինչ է ասել Արարատ Միրզոյանը. մանրամասներ ԱԺ նախագահ-«Իմ քայլը» հանդիպումից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեռևս ապաքինվում է, աչքի հետ կապված խնդիրները չեն վերացել, այնուամենայնիվ, նա վերադարձել է խորհրդարան՝ իր պարտականությունները կատարելու համար:
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, զրուցել ու տարբեր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին իմքայլականների և Արարատ Միրզոյանի միջև կայացած հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները նախ փորձել են Միրզոյանից հետաքրքրվել նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի մասին, թե ինչու իրենց տեղյակ չեն պահել, ինչու են անակնկալ նման փաստաթուղթ ստորագրել:
Միրզոյանը պատգամավորներին ասել է, որ ուղղակի ժամանակ չեն ունեցել հանդիպման հրավիրել ու իրականության մասին խոսել, որոշումը կայացվել է հապշտապ, ինչի համար էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի տարածքների վերաբերյալ նման համաձայնագիր է ստորագրել: Արարատ Միրզոյանից պատգամավորները հետաքրքրվել են՝ ինչ է կարծում, այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական պետք է ներկայացնի արդյոք։
Միրզոյանն ասել է, թե ինքն ամեն ձևով Փաշինյանի կողքին է լինելու, քանի որ իրեն վարչապետի զինվորն է համարում, որը պարտավոր է ցանկացած պարագայում հրամանատարի կողքին կանգնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2076 դիտում
10:11 04-02-2021
Ինչ են ասել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. Նոր մանրամասներ առաջնորդների հանդիպումից. «Ժողովուրդ»
2103 դիտում
19:37 19-01-2022
Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Չավուշօղլուի հետ հանդիպումից
4112 դիտում
09:30 11-08-2020
Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից, «Ժողովուրդ»
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1831 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8904 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին