211652_close_icon
views-count37941 դիտում article-date 17:58 02-12-2020

Երևանի Հանրապետության հրապարակում Ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու. քաղաքապետի մամուլի խոսնակ

Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում: Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշեց Կարապետյանը: Նոյեմբերի 24-ին ավագանին որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամը ուղղել Ստեփանակերտին՝ կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով: Գումարը հատկացվելու է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով:

Նմանատիպ նյութեր