Ապարանի քաղաքապետի բացառիկ նվերը. Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշարձանի տարածքում տեղադրվելու են «Մեր պապերի սխրանքը» խորագրով քարե քանդակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Ապարանցու պատմական անցյալը, ոգեղեն հաղթանակներն ու մշակութային դերը Հայաստանի պատմության կերտման և անկախության կայացման մեջ իրենց անքակտելի տեղն են գրավում: 1918թ-ի մայիսյան օրակարգում դրված է եղել հայ ժողովրդի լինել-չլինելու, իր հայրենիքն ու պատմական արժեքները պահպանելու խնդիրը: Հայ ժողովուրդը Բաշ-Ապարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում ջախջախելով թուրքական բանակը հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրը:
Այս տարի լրանում է Մայիսյան փառահեղ հաղթանակները արձանագրած հերոսամարտերի 100-ամյակը:
Այս պատմական իրադարձությունների կապակցությամբ Ապարանում հայտարարվել է մշակութային տոն:
Ապարանի համայնքապետի անձնական նախաձեռնությամբ և միջոցներով կազմակերպվել և իրականացվում է քանդակագործության միջազգային առաջին սիպոզիումը: Սիմպոզիումը կրում է ՙՙՄեր պապերի սխրանքը՚՚ խորագիրը: 
Սիմպոզիումին մասնակցում են 7 երկրների ներկայացուցիչներ՝ Իտալիա, Ճապոնիա, Հնդկաստան, Բելգիա, Բելառուս, Արցախ և Հայաստան: 
Սիմպոզիումը ղեկավարում է իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը:Մասնակիցներից յուրաքանչյուրը իր պատկերացմամբ քանդակել է Բաշ- Ապարանի հերոսամարտն ու ապարանցու պայքարող ոգին:
[b]Սիմպոզիումի մասնակիցների անունները[/b]
Վիգեն Ավետիս/ Իտալիա
 
Մասիմո Լիպպի/ Իտալիա
 
Քրիստոֆորո Լիպպի/ Իտալիա
 
Արա Բադալյան/Բելգիա
 
Կանտա Կիշորե/ Հնդկաստան
 
Սպարտակ Հարությունյան/ Բելառուս
 
Կումիկո Սուզուկի/ Ճապոնիա
Արմեն Պետրոսյան/ Արցախ
 
Նուռ/Հայաստան,Երևան
 
Զարզանդ Շահինյան/Հայաստան, Ապարան
 
Արամ Սարգսյան/Հայաստան,Ապարան
 
Հովհաննես Գրիգորյան/Հայաստան, Նիգավան
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

